Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Վեդմաքի» առաջին եթերաշրջանը դիտումների քանակի ռեկորդ Է սահմանել

«Վեդմաքի» առաջին եթերաշրջանը դիտումների քանակի ռեկորդ Է սահմանել
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեդմաք» սերիալի առաջին եթերաշրջանը դիտումների թվով ռեկորդ Է սահմանել Netflix պլատֆորմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն: Սթրիմինգային ծառայությունը պարզաբանել Է, որ պրեմիերիայից հետո առաջին չորս շաբաթվա ընթացքում այն դիտել են 76 միլիոն անգամ: Այսպիսով, այն դարձել Է ամենասիրված առաջին եթերաշրջանը Netflix-ի բոլոր նախագծերի մեջ: Պլատֆորմը վերջերս փոխել Է վիճակագրություն վարելու համակարգը, այժմ հաշվի են առնվում բոլոր օգտահաշիվները, որոնցում գրանցվել Է ցանկացած սերիայի կամ ֆիլմի առնվազն երկու րոպե դիտում, այլ ոչ թե 70 տոկոս, ինչպես եղել Է նախկինում: «Վեդմաքը» երկրորդ եթերաշրջանի համար երկարացրել են դեռ մինչեւ առաջինի պրեմիերան: Երեք գլխավոր դերակատարները՝ Հենրի Քավիլը, Ֆրեյա Ալանը եւ Անյա Չալոտրան, արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Թողարկման ժամկետն առայժմ չի ճշտվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am