Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. վարչապետն անդրադարձավ ծննդատների խնդրին

Գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ. վարչապետն անդրադարձավ ծննդատների 
խնդրին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ ծննդատների հետ կապ հարցին և նկատեց, որ այստեղ գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ: «Երեկ հեռուստատեսություններից մեկով ռեպորտաժ եմ դիտում Աչաջրի ծննդատնից, որտեղ հարցազրույց են անում ծննդկանի հետ, որն այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից: Այսինքն՝ ծննդկանը Ոսկեպարից եկել է Աչաջրի ծննդատուն, որը գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում ներկա չափանիշներին: Ոսկեպարը Նոյեմբերյանից գտնվում է 19 կմ հեռավորության վրա, և Նոյեմբերյանում կա ծննդատուն, որը, ինչպես հավաստիացրել են Առողջապահության նախարարությունից, շատ լավ վիճակում է, տեխնիկապես հագեցված: Աչաջուր գյուղը գտնվում է Ոսկեպարից 25,7 կմ հեռավորության վրա է: Այսինքն՝ Նոյեմբերյանն ու նրա ծննդատունն ավելի մոտիկ է Ոսկեպարին, քան Աչաջրին: Էլ չեմ ասում, որ Աչաջուրն Իջևանից հեռու է 34,3 կմ: Հիմա հարց. ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ և ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել: Սա ասում եմ ցույց տալու համար, որ երբեմն հարցերը մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ  Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հավելեց, որ Ոսկեպար-Նոյեմբերյան և Նոյեմբերյան-Իջևան ճանապարհները գտնվում են իդեալական վիճակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am