Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատմել Է աշխարհին սպառնացող «Ապոկալիպսիսի հեծյալների» մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պատմել Է աշխարհին սպառնացող «Ապոկալիպսիսի հեծյալների» մասին
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել Է, որ այս պահին կան աշխարհին սպառնացող չորս «Ապոկալիպսիսի հեծյալներ»: «Ես տեսնում եմ «չորս հեծյալ»՝ չորս վերահաս սպառնալիք, որոնք վտանգի են ենթարկում XXI դարը եւ սպառնալիք ստեղծում XXI դարի հնարավորությունների համար»,- ասել Է Գուտերիշը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Նրա հայտարարությունը բերված Է կազմակերպության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գուտերիշի խոսքով՝ առաջին հեծյալը «անչափ մեծ աշխարհառազմավարական լարվածությունն» Է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել Է, որ ավերիչ հակամարտությունները հանգեցնում են մարդկային լայնամասշտաբ տառապանքների, նկատվում Է միջուկային սպառնալիքի աճ:
Երկրորդ «հեծյալը», ինչպես նա Է հայտարարել, կլիմայական ճգնաժամն Է: Գուտերիշն ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ նկատվում Է աշխարհում միջին ջերմաստիճանի աճ, միլիոնավոր տեսակի կենդանի Էակներ հայտնվել են անհետացման սպառնալիքի տակ:
Երրորդ «հեծյալը» Գուտերիշը համարել Է «աճող գլոբալ անվստահությունը»: Նա հայտարարել Է, որ աշխարհում նվազում Է վստահությունը քաղաքական հիմնարկությունների նկատմամբ, երեք հոգուց երկուսն ապրում են այն երկրներում, որտեղ աճում Է անհավասարությունը, ավելի ու ավելի շատ մարդիկ են կասկածում գլոբալացման օգտակարության հարցում:
Վերջին «հեծյալը», ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության համաձայն՝ «թվային աշխարհի մութ կողմն Է»: Գուտերիշն ընդգծել Է, որ նոր տեխնոլոգիաներն օգտագործում են հանցագործությունների, ատելության բորբոքման, սուտ տեղեկատվության տարածման եւ մարդկանց շահագործման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am