Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ավստրալիայում անտառային հրդեհները մարող ինքնաթիռ Է կործանվել

Ավստրալիայում անտառային հրդեհները մարող ինքնաթիռ Է կործանվել
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի վթարային-փրկարարական ծառայությունը հավաստել Է, որ երկրի հարավ - արեւելքի Նոր Հարավային Ուելսի նահանգում անտառային հրդեհների մարմաբ զբաղվող ինքնաթիռը վթարի Է ենթարկվել, ինչի հետեւանքով զոհվել Է երեք մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sydney Morning Herald թերթը:
Նոր Հարավային Ուելսի նահանգի տարածաշրջանային հրշեջ ծառայության կոմիսար Շեյն Ֆիթցսիմոնսը Սիդնեյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է, որ ինքնաթիռը Ավստրալիա Էր ժամանել ԱՄՆ-ից: Նրա խոսքով՝ կործանված օդանավում գտնվում Էին «ամերիկացի երեք մասնագետներ»:
Հունվարի 23-ին ավելի վաղ տեղի հրշեջ ծառայությունը հաղորդել Էր մեծ ավիատանկերի հետ կապի կորստի մասին, որն աշխատում Էր Սնոուի Մոնարոյի շրջանում: Հրատարակության տվյալներով՝ C-130 Hercules ռազմափոխադրական ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են նահանգի հարավի Կումա քաղաքից ոչ հեռու: Վթարի պատճառն առայժմ հայտնի չԷ:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Կանբերայի մերձակայքում անտառային հրդեհներն Ավստրալիայի իշխանություններին հարկադրել են հունվարի 23-ին ժամանակավորապես փակել մայրաքաղաքի օդանավակայանը մարդատար չվերթների սպասարկման համար:
Արտակարգ իրավիճակների գործակալության մայրաքաղաքի ստորաբաժանումը հայտնել Է, որ օդանավակայանից հարավ չվերահսկվող կրակն անմիջական սպառնալիք Է ներկայացնում երեք քաղաքամերձ շրջանների բնակիչների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am