Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սենատոր Ադամ Շիֆը երկու ժամից ավելի ընթերցել Է Թրամփի իմփիչմենթի հիմնավորումը

Սենատոր Ադամ Շիֆը երկու ժամից ավելի ընթերցել Է Թրամփի իմփիչմենթի հիմնավորումը
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 22-ին Սենատում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացում մեղադրող կողմի ղեկավար դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆն ավելի քան երկու ժամ Է ծախսել մեղադրող կողմի դիրքորոշումը շարադրելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նրա ելույթը հեռարձակել Է C-Span հեռուստաալիքը: «Նրա (Թրամփի) գործելակերպը խախտում Է նրա երդումը եւ օրենքին անձնվիրաբար հետեւելու նրա սահմանադրական պարտքը… Այդ սպառնալիքից այլ միջոց չկա, քան Միացյալ Նահանգների նախագահին պաշտոնից հեռացնելը: Եթե պաշտոնազրկումը եւ հեռացնելը չկարողանան նրան պատասխանատվության ենթարկել, ապա նա ճշմարիտ որ վեր Է օրենքից»,- այս խոսքով Է նա ավարտել իր երկար ելույթը:
Շիֆի ելույթը բացել Է դատավարության առաջին մասը. մեղադրող կողմն ընդհանուր առմամբ ունի 24 ժամ իր դիրքորոշումը շարադրելու համար: Այնուհետեւ նույնքան ժամանակ կտան պաշտպանող կողմի ներկայացուցիչներին:
Դրանից հետո սենատորներն ընդհանուր առմամբ կունենան 16 ժամ, որպեսզի հարցեր տան կողմերին, որոնց, իր հերթին, այնուհետեւ կտան եւս չորս ժամ մտքերի փոխանակության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am