Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ կվերականգնվի Մամուլի շենքի բնականոն աշխատանքը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Երբ կվերականգնվի Մամուլի շենքի 
բնականոն աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հունվարի 18-ը «Մամուլի» շենքի «բնակիչների» համար լավ օր չէր. առաջին հարկում հրդեհ բռնկվեց եւ… Ցայսօր այստեղ ոչ ջուր կա եւ ոչ էլ էլեկտրաէներգիա: Իրավիճակ, որ այս շենքում տարածք զբաղեցնող տարբեր խմբագրություններ նույնիսկ էներգետիկ ճգնաժամի տարիներին չէին տեսել:

Մամուլի շենքում տարբեր խմբագրություններ են գործունեություն ծավալում, թերթեր թողարկվում, որոնք պարտավորություններ ունեն ընթերցողի եւ բաժանորդների առջեւ:

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն, օրինակ, այդ պարտավորությունը կատարում է՝ բայց ընդամենը մեկ-երկու համակարգչի էլէներգիա հասցնելու շնորհիվ: Սենյակները ցուրտ են, աշխատակիցները՝ սառած, ջուր չկա:

Ի՞նչ է կատարվում, անտեսվե՞լ է Մամուլի շենքը: Ե՞րբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը: Պարզաբանումների համար «ՀՀ» թղթակիցը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am