Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վախճանվել Է Վրաստանի նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան

Վախճանվել Է Վրաստանի նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում 85 տարեկան հասակում վախճանվել Է նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան, որը կառավարությունը գլխավորել Է նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կառավարման ժամանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքի տվյալներով՝ նախկին վարչապետի մահվան փաստը հավաստել են նրա ընտանիքի անդամները:

Սիգուան Զվիադ Գամսախուրդիայի նախագահության շրջանում 1990 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 1991 թվականի օգոստոսի 18-ը եղել Է հանրապետության Նախարարների խորհրդի նախագահը: Գամսախուրդիայի տապալումից հետո նա նշանակվել Է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ 1992 թվականի նոյեմբերի 8-ին կրկին դարձել Է կառավարության ղեկավար: Սիգուան այդ պաշտոնը թողել Է 1993 թվականի օգոստոսին: Նա եղել Է թվով երկրորդ վարչապետը արդի Վրաստանի պատմության մեջ, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am