Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բեյրութում բողոքի ակցիաները վերսկսվել են Հասան Դիաբի կառավարության ձեւավորումից հետո

Բեյրութում բողոքի ակցիաները վերսկսվել են Հասան Դիաբի կառավարության ձեւավորումից հետո

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Միշել Աունի կողմից նոր կառավարության կազմի հաստատումը գիշերային ժամերին բողոքների նոր ալիք Է առաջացրել Բեյրութում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երիտասարդների բազմությունը մայրաքաղաքի կենտրոնում գրոհում Է ոստիկանական ջոկատաշղթաները խորհրդարանի շենքի մատույցներում: Կարգի պահապանների վրա քարեր եւ պայթակներ են թռչում: Ի պատասխան ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազով նռնակներ եւ ջրանետիչներ:

Հունվարի 21-ին Բաաբդա նախագահական պալատում հայտարարվել Է կաբինետի ստեղծման մասին՝ կազմված 20 տեխնոկրատ նախարարներից: Վարչապետ Դիաբը լրագրողների առջեւ իր հայտարարության մեջ նշել Է, որ նոր կառավարությունը «համապատասխանում Է բողոքող ժողովրդական զանգվածների ակնկալիքներին եւ բոլոր ջանքերը կգործադրի երկրի տնտեսական եւ ֆինանսական իրադրության կայունացման համար»:

Նրա խոսքով՝ իշխանության գլուխ Է անցել «պրոֆեսիոնալ-փրկարարների թիմը, որը կգործի արագ եւ արդյունավետ, բայց առանց իրարանցման»: Վարչապետն ընդգծել Է, որ նոր կաբինետ են մտել տեխնոկրատներ, որոնք «երբեք չեն զբաղեցրել նախարարական պաշտոններ եւ պատգամավորական աթոռներ»: «Այդ մարդիկ միավորվել են իրենց երկրին օգնելու գաղափարով, եւ նրանք քաղաքական հավակնություններ չունեն»,- հայտարարել Է Դիաբը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am