Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մուտք ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Ամերիկայի շուկաներ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մուտք ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի 
եւ Ամերիկայի շուկաներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարությունն արդեն ունենք, կարող ենք տեսնել, թե առաջիկա տարիներին այս ոլորտը, որ այդքան ռազմավարական է մեր երկրի համար, ինչ ուղղությամբ է շարժվելու:  Մեզ հետաքրքրող հարցերից մեկը արտահանման ուղղություններն են կամ, ավելի շուտ, դրանց տարատեսակացումը (դիվերսիֆիկացումը)՝ հաշվի առնելով այն պարագան, որ մեկ կամ մի քանի շուկաներից կախվածությունը, այդ շուկաներում բացասական զարգացումների պարագայում, ուղղակիորեն նույնքան բացասաբար ազդում է մեր տնտեսության վրա:

Խնդրո առարկայի հետ կապված մանրամասներ ենք փորձել ճշտել էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանից: 

Ըստ նրա,  գյուղատնտեսության ռազմավարության կարեւոր նպատակներից է ապահովել Հայաստանի հաջողությունը ԵԱՏՄ շուկայում եւ մուտքը «նոր բարձրակարգ շուկաներ»: Խոսքն այստեղ ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի մասին է: Հյուսիսային Ամերիկայում մենք ունենք վերամշակված արտադրանքի արտահանման ներուժ: Միջին Արեւելքում եւ Եվրոպայում կա մեր թարմ պտուղ- բանջարեղենի պահանջարկը: Ճապոնիա կարող են «գնալ» մեր պահածոները, ջրերը, գինեգործական արտադրանքը: ԵՄ շուկա մեր մուտքի ներուժը մեծ է՝ եւ թարմ արտադրանքի եւ պահածոյացվածի…»:

            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ