Ադրբեջանի պետական նավթընկերությունը բանակցություններ Է վարում բելառուսական կողմի հետ
17:32, 21 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական նավթընկերությունը (SOCAR) բելառուսական կողմի հետ բանակցություններ Է վարում այդ երկրին ադրբեջանական նավթի մատակարարման շուրջ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 21-ին հայտարարել Է, որ Մինսկը ՌԴ-ի այլընտրանքային շուկաներից նավթ Է գնելու համաշխարհային գներով: «Ներկայում ես ձեզ կարող եմ հայտնել, որ բանակցությունները շարունակվում են»,-ասել Է Ահմեդովը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում