Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Boeing-ն այս շաբաթ կանցկացնի 777X նոր ինքնաթիռի առաջին թռիչքը. Reuters

Boeing-ն այս շաբաթ կանցկացնի 777X նոր ինքնաթիռի առաջին թռիչքը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Boeing ընկերությունը պլանավորում Է 777X մոդելի նոր հանրանավի առաջին թեստային թռիչքն անցկացնել այս շաբաթ: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Boeing-ի սպասարկյալներից մեկի ծանոթ զրուցակիցը հայտարարել Է, որ թռիչքը տեղի կունենա հունվարի 23-ին կամ 24-ին ընկերության՝ Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ոչ հեռու գտնվող բազայում: Երկրորդ աղբյուրը չի ճշտել փորձարկման ամսաթիվը, սակայն հաստատել Է, որ այն տեղի կունենա այս շաբաթ: Boeing-ն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունները: Հուլիսին Boeing-ը որոշում Էր ընդունել 777X հանրանավի առաջին թռիչքը 2020 թվականի սկիզբ տեղափոխել շարժիչի մշակման հետ կապված խնդիրների կապակցությամբ: Սկզբնապես այն պլանավորվում Էր 2019 թվականի աշնանը, իսկ առաջին մատակարարումները պատվիրատուներին սպասվում Էին 2020 թվականին: Մարտին CNN հեռուստաալիքը հայտնել Է Boeing-777X նորագույն լայնաֆյուզելյաժային հանրանավի՝ աշխարհում ամենաերկար մարդատար ինքնաթիռի առաջին շնորհանդեսի մասին: Հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, նոր մոդելը նաեւ պետք Է դառնա աշխարհում ամենախոշոր մարդատար օդանավը՝ երկու շարժիչով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am