Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆիլիպիններում նոր տիպի թոքաբորբի ախտանիշերով երեխայի են հետազոտում. Agence France-Presse

Ֆիլիպիններում նոր տիպի թոքաբորբի ախտանիշերով երեխայի են հետազոտում. Agence France-Presse

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ տարեկան երեխան, որը վերջերս Է Չինաստանից ժամանել Ֆիլիպիններ, կարող Է վարակված լինել նոր տիպի թոքաբորբով: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների առողջապահության նախարար Ֆրանսիսկո Դուկեին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ երեխան հունվարի 12-ին ժամանել Է Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքից, որտեղ առաջին անգամ գրանցվել Է նոր տիպի կորոնավիրուսը: Նրան ախտորոշել են թոքաբորբ, ինչից հետո նա հոսպիտալացվել Է եւ ներկայում հետազոտություն Է անցնում: Նշվում Է, որ նրա անալիզները բժշկական փորձաքննության են ուղարկվել Ավստրալիա. արդյունքները դեռեւս պատրաստ չեն:

Եթե ախտորոշումը հաստատվի, ապա դա նոր տիպի թոքաբորբով հիվանդանալու առաջին դեպքը կլինի Ֆիլիպիններում: Հունվարի 21-ին նոր տիպի թոքաբորբի ախտանիշերով կարանտինի Է ենթարկվել մի տղամարդ, որը Չինաստանից ժամանել Է Ավստրալիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am