Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ծխելուց հիվանդի հրաժարվելը մեծացնում Է վիրահատության հաջողության շանսերը. ԱՀԿ

Ծխելուց հիվանդի հրաժարվելը մեծացնում Է վիրահատության հաջողության շանսերը. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծխող մարդիկ հաճախ են տառապում հետվիրահատական բարդություններից, իսկ վնասակար սովորությունից հրաժարվելը մեծացնում Է առողջության արագ վերականգնման շանսերը: Այս եզրակացությունն արված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), Նյուկասլի համալսարանի (Ավստրալիա) եւ Անեսթեզիոլոգների ընկերությունների համաշխարհային ֆեդերացիայի համատեղ անցկացված հետազոտության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է ԱՀԿ-ն, մեկնաբանելով գիտական աշխատանքի արդյունքները, «չծխող մարդկանց համեմատությամբ ծխողները ենթակա են հետվիրահատական բարդությունների զգալիորեն ավելի մեծ ռիսկի, ներառյալ սրտի եւ թոքերի գործառույթների խանգարումը, վարակները, ինչպես նաեւ վերքերի ապաքինման գործընթացի դանդաղումը կամ խանգարումը»: Միեւնույն ժամանակ վիրահատությունից չորս կամ ավելի շաբաթ առաջ ծխելուց հրաժարվելը թույլ Է տալիս զգալիորեն նվազեցնել այդ ռիսկը եւ բարելավել վերականգնման դինամիկան վիրահատությունից հետո առաջին վեց ամիսներին: Բացի այդ, ծխելը թողնողներին ավելի պակաս չափով են սպառնում անզգայացման բարդությունները:

Գիտնականները պարզել են, որ ծխելուց հրաժարվելուց չորս շաբաթ անց առանց ծխախոտի անցկացրած յուրաքանչյուր հաջորդ շաբաթը բարեհաջող ելքի հավանականությունը մեծացնում Է 19 տոկոսով, քանի որ բարելավվում Է արյան մատակարարումը կենսականորեն կարեւոր օրգաններին: Ինչպես այդ կապակցությամբ նշել Է ԱՀԿ-ի՝ ծխախոտի դեմ պայքարի բաժնի ղեկավար Վինայակ Պրասադը, «ոչ մեծ եւ ոչ բարդ վիրահատությունների տեղափոխումը ավելի ուշ ժամկետ, որպեսզի պացիենտին ժամանակ տրվի ծխելուց հրաժարվելու համար, վիրահատական միջամտության բարեհաջող ելքի գրավականն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am