Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյը 13,5 տարվա բանտարկության Է դատապարտվել կոռուպցիայի համար

Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Հունվեյը 13,5 տարվա բանտարկության Է դատապարտվել կոռուպցիայի համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի հյուսիսի Տյանցզին քաղաքի միջին ատյանի ժողովրդական դատարանը հունվարի 21-ին 13,5 տարվա ազատազրկման Է դատապարտել Ինտերպոլի նախկին ղեկավար, հասարակական անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյին: Այդ մասին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստատեսության տվյալներով՝ ամբաստանյալը ցանկություն չի հայտնել գանգատարկելու վճիռը եւ վճռափոխության գանգատ չի տվել, նա նաեւ պետք Է վճարի 2 միլիոն յուանի (ընթացիկ փոխարժեքով շուրջ 292 հազար դոլարի) չափով տուգանք: Մեն Հունվեյին մեղադրել են կոռուպցիայի եւ պաշտոնեական լիազորությունների վերազանցման մեջ: Ինչպես պնդում Է հետաքննությունը, գտնվելով պետական պաշտոնում՝ նա ստացել Է կաշառքներ 14,46 միլիոն յուանի (2,12 միլիոն դոլարի) չափով:

2018 թվականի հոկտեմբերի 7-ին Չինաստանի իշխանությունները հայտնել են Մեն Հունվեյի ձերբակալման մասին՝ օրենքի խախտման կասկածանքով, իսկ ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը հայտարարել Է, որ Ինտերպոլի նախկին ղեկավարին կասկածում են կաշառակերության եւ այլ հանցագործությունների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am