Մեծ Բրիտանիան հրաժարվել Է արտասահմանում ներդրումներ անել ածխային Էնեգետիկայում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան հրաժարվել Է ցանկացած պետական ներդրումներից արտասահմանում ածխային Էներգետիկայում: Այդ մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Լոնդոնում ելույթ ունենալով Բրիտանա-աֆրիկյան ներդրումային գագաթնաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք բոլորս շնչում ենք նույն օդը, ապրում ենք նույն երկնքի տակ, եւ մենք բոլորս տուժում ենք, երբ ածխածնի արտանետումներն ավելանում են, իսկ մոլորակի կլիման ավելի Է տաքանում: Այսօրվանից Մեծ Բրիտանիայի կառավարությունն այլեւս արտասահմանում միջոցների ներդրում չի անի Էներգետիկական ածխի արդյունահանման կամ ածխային Էլեկտրակայանների բնագավառում»,- ասել Է Ջոնսոնը:
Նա ընդգծել Է, որ տակավին տասը տարի առաջ Մեծ Բրիտանիան ածխածին պարունակող արտանետումների ծավալներով առաջ Էր Եվրոպայի գրեթե բոլոր երկրներից, սակայն այդ ժամանակներից ի վեր իրադրությունը կտրուկ փոխվել Է: Ածխով աշխատող Էլեկտրակայաններն այժմ ապահովում են երկրի ԷլեկտրաԷներգիայի կարիքների սոսկ 5 տոկոսը՝ դեռ 2014 թվականի 30 տոկոսի համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում