Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին

Բակո Սահակյանը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի 
նիստին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2019 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2020 թվականի անելիքներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ելույթում նախագահ Սահակյանը նշել է, որ 2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վստահորեն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները, ապահովել է մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը, եւ ՊԲ անձնակազմը իր այդ առաքելությունը իրականացրել է քրտնաջան ու անձնվեր ծառայության շնորհիվ:

Նախագահ Սահակյանը 2019 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքները, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար, տվել համապատասխան հանձնարարականներ ընթացիկ տարում իրականացվելիք հիմնական խնդիրների վերաբերյալ:

Նախագահն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը միշտ եղել է եւ կմնա Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության եւ բնականոն զարգացման հիմնական երաշխավորը՝ համոզմունք հայնտելով, որ բանակը, ինչպես միշտ, կանի հնարավորը դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am