Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսպանիան նոր ռեկորդ Է սահմանել երկիր այցելած զբոսաշրջիկների թվաքանակով

Իսպանիան նոր ռեկորդ Է սահմանել երկիր այցելած զբոսաշրջիկների թվաքանակով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիան 2019 թվականին հերթական՝ անընդմեջ յոթերորդ ռեկորդն Է սահմանել երկիր այցելած օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակով: Նախնական գնահատումների համաձայն, անցյալ տարի Իսպանիա Է այցելել 83,7 մլն մարդ: Այդ մասին Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է զբոսաշրջության նախարար Ռեյես Մարոտոն: Նախարարի խոսքով՝ դա 1,2 տոկոսով ավելի Է, քան 2018 թվականին (82,6 միլիոն), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«2019 թվականի նախնական գնահատումները ցուցադրում են Իսպանիայի զբոսաշրջության սեկտորի ուժը, տուրիստական ծախսերի, օտարերկրյա զբոսաշրջիկների հոսքի եւ օդանավակայաններում ուղեւորահոսքի ավելացումը»,-ասել Է Մարոտոն:

Ընդսմին նա զբոսաշրջությունը համարել Է «իսպանական տնտեսության հանգուցային սեկտորը»: Անցյալ տարի զբոսաշրջիկների ամենամեծ աճը դիտվել Է ԱՄՆ-ից (աճը՝ 12,7 տոկոս, 3,3 մլն զբոսաշրջիկ 2019 թվականին) եւ Ասիայի երկրներից (17,6 տոկոս, 7,7 միլիոն):

Ընդ որում՝ տուրիստական հոսքի անկում Է գրանցվել Մեծ Բրիտանիայից (նախանցյալ տարվա համեմատությամբ՝ 1,9 տոկոսով, 18,1 միլիոն) եւ Գերմանիայից (անկումը՝ 2 տոկոս, 11,2 միլիոն): Զբոսաշրջիկների ծախսերն ավելացել են 2,9 տոկոսով եւ հասել 92,3 մլրդ եվրոյի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am