Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մամուլի շենքում հրդեհը մեկուսացվել է. ՀՀ ԱԻՆ փրկարարները մանրամասներ են հայտնում. ԼՐԱՑՎԱԾ

Մամուլի շենքում հրդեհը մեկուսացվել է. ՀՀ ԱԻՆ փրկարարները մանրամասներ են 
հայտնում. ԼՐԱՑՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքում բռնկված հրդեհի վերաբերյալ ահազանգից հետո ԱԻՆ փրկարարները շատ արագ արձագանքել են: Համակարգված աշխատանքի արդյունքում կարճ ժամանակում շենքում գտնվողները տարհանվել են, տուժածներ չկան: Դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում այս մասին նշել է Երևան քաղաքի փրկարարական ծառայության վարչության պետ գնդապետ Առնո Հարությունյանը:

«Բարեբախտաբար տուժածներ չկան: Շենքը հոսանքազրկված է, հրդեհը մեկուսացված է: Մի որոշ ժամանակ անց ծուխը կմաքրվի և, կարծում եմ, որ ավելի ուշ  մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց աշխատավայր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Առնո Հարությունյանն՝ ավելացնելով, որ պատճառը եղել է կարճ միացումը, այրվել են մալուխները: Կարճ միացումը եղել է առաջին հարկում գտնվող էլեկտրավահանակում:

Դեպքի վայրում հրդեհաշիջումը ղեկավարել է Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ մայոր Արթուր Մարդանյանը:

«Առաջին հարկում գտնվող հոսանքի վահանակներն են այրվել: Հոսանքազրկումը մի փոքր ուշացավ, որովհետև ամեն հարկ, կարծես, առանձին սնուցում ուներ: Ներկայում կարող եմ ասել, որ հրդեհը մեկուսացվել է, որևէ վտանգավոր բան չկա, որևէ սենյակ չի այրվել»,-նշեց Արթուր Մարդանյանը:

ԼՐԱՑՈՒՄ. Մամուլի շենքի առաջին հարկում բռնկված հրդեհը Ժամը 14։05-ին մարվել է։ Փրկարարները տարհանել են 50 քաղաքացու: Օդատար հորանում (1-8-րդ հարկ ընկած հատվածում) այրվել են էլեկտրական մալուխների փաթույթը, առաջին հարկի սենյակներից մեկում (15 քմ տարածքում)՝ էլեկտրական հաշվիչներ և կենցաղային իրեր, երրորդ հարկում ջերմահարվել է սենյակներից մեկի դուռը և առաստաղը:

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հունվարի 18-ին՝ ժամը 11:47-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատում են նաև «Շտապ օգնություն» ծառայության աշխատակիցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am