Ֆուտզալի թիմը ընկերական խաղում հաղթել է Մոլդովային
21:15, 17 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ընկերական հանդիպում անցկացրեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մրցակիցը Մոլդովան էր: Խաղի ընթացքում զիջելով հաշվի մեջ` Հայաստանի հավաքականը կամային հաղթանակ տարավ` խաղավերջում ձևակերպելով 3:2 հաշիվը:
ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի նախընտրական փուլին ընդառաջ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հունվարի 10-19-ը մարզահավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում