Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Փետրվար

ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ մեթամֆետամին թմրանյութի տեղափոխման  փորձը

ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 5 կգ մեթամֆետամին թմրանյութի տեղափոխման  փորձը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո»  բեռնային համալիրում իրականացրած հսկողության արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափի թմրանյութի մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Իրանի քաղաքացի Ս.Ղ-ի անունից Հայաստանից Ճապոնիա արտահանվող միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել 5 կգ 150 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող զանգված: Որպես թաքստոց հանդիսացել են ծանրոցում առկա 2 ստվարաթղթե արկղերի պատերը և հատակը:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջորդ օրը՝ Երևանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել առաքանին ուղարկող Իրանի քաղաքացին: ՊԵԿ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում նա ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ