Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բարբարա Բրոքոլին բացառել Է Ջեյմս Բոնդի դերում կնոջ հայտնվելը

Բարբարա Բրոքոլին բացառել Է Ջեյմս Բոնդի դերում կնոջ հայտնվելը
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հետախուզության գործակալ Ջեյմս Բոնդը արական սեռի հերոս Է, որին կին չի մարմնավորելու: Այդ մասին հայտարարել Է բոնդապատումի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլին Variety հանդեսին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բրոքոլին հերքել Է այն լուրերի հերթական ալիքը, որ ապրիլին «Մեռնելու ժամանակը չԷ» ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո դերասան 007 գործակալի դերում Դենիել Քրեյգի տեղը բաժին կհասնի կնոջ: «Բոնդը կարող Է լինել ցանկացած ռասայի, բայց նա տղամարդ Է»,-ընդգծել Է պրոդյուսերը: «Ես կարծում եմ, որ մենք պետք Է ստեղծենք նոր կին հերոսներ՝ ուժեղ բնավորությամբ անհատականություններ»,-հավելել Է նա:
Բրոքոլին խոստովանել Է, որ անձամբ իրեն չի ոգեւորում 007 գործակալի դերը կնոջ հանձնարարելու գաղափարը: «Ես կարծում եմ, որ կանայք ինքնին անհամեմատ ավելի հետաքրքիր ենք, քան այդ հերոսը»,-պարզաբանել Է նա:
007 գործակալի արկածների մասին առաջին ֆիլմը, որը կրել Է «Դոկտոր Նոու» անվանումը, Էկրան Է բարձրացել 1962 թվականին: Ներկայում բոնդապատումի վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007. ՍՊԵԿՏՐ»-ը (2015 թ.), համաշխարհային վարձույթում վաստակել Է ավելի քան 880 մլն դոլար: Կինոշարքի ընդհանուր դրամամուտքերը գերազանցում են 10 մլրդ դոլարը:
Բացի Քրեյգից, տարբեր ժամանակներում 007 գործակալների դերում մեծ Էկրանին եղել են Շոն Քոներին, Ջորջ Լեզենբին, Ռոջեր Մուրը (1927-2017 թթ.), Թիմոթի Դալթոնը եւ Փիրս Բրոսնանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am