Իրանում հայտարարել են երկրի տնտեսության զգալի վնասների մասին ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով
14:09, 15 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի տնտեսությանը հարյուր միլիարդավոր դոլարների վնաս Է հասցվել ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցների հետեւանքով: Հունվարի 15-ին Նյու Դելիում այդ մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մեր (Իրանի) տնտեսությունն անցած երկու տարում զգալի վնասներ Է կրել (ԱՄՆ-ի սահմանած սահմանափակումների պատճառով)»,- մեջբերում Է անում նախարարի խոսքից Al Arabiya հեռուստաալիքը: Զարիֆը հավելել Է, որ այս համատեքստում «կարելի Է ասել հարյուր միլիարդավոր կորուստների մասին»:
Նա դրա հետ մեկտեղ հավաստել Է, որ Թեհրանը «շահագրգռված չԷ Միացյալ Նահագների հետ բանակցությունների հարցում»:
Իրանի արտաքին գործերի նախարարը Նյու Դելի Է ժամանել «Ռայսինի երկխոսություն» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում