Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մելբուռնի օդանավակայանում շուրջ 50 չվերթ Է չեղարկվել հրդեհներից առաջացած ծխամշուշի պատճառով

Մելբուռնի օդանավակայանում շուրջ 50 չվերթ Է չեղարկվել հրդեհներից առաջացած 
ծխամշուշի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Մելբուռն քաղաքի օդանավակայանի աշխատանքը խախտվել Է վատ տեսանելիության պատճառով, որի պատճառն անտառային հրդեհներից առաջացած ծխամշուշն Է: Չեղարկվել Է շուրջ 50 ներքին չվերթ, ինչի մասին հայտնել Է Australian հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ մոտավորապես 50 չվերթ, ինչպես օդանավակայան ժամանող, այնպես Էլ այնտեղից մեկնող, չեղարկվել Է, եւս տասնյակ չվերթներ իրականացվում են ուշացումով: Չեղարկումների մեծ մասը վերաբերել Է Մելբուռնի եւ Սիդնեյի միջեւ չվերթներին:
Օդանավակայանի աշխատանքի խախտման պատճառ են դարձել ծխի պատճառով վատացած տեսանելիությունը եւ փոթորկալի քամին, նշվում Է օդային հանգրվանի Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am