Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը կարող Է կրճատել ռազմական օգնությունն Իրաքին իր զորքերն այնտեղից դուրս բերելու դեպքում. WSJ

ԱՄՆ-ը կարող Է կրճատել ռազմական օգնությունն Իրաքին իր զորքերն այնտեղից դուրս բերելու դեպքում. WSJ


ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 250 միլիոն դոլարի չափով Իրաքին ցույց տրվող ռազմական օգնության կրճատում Է նախապատրաստում այդ երկրից ամերիկյան զորքերի հարկադրական դուրսբերման դեպքում: Այդ մասին հունվարի 14-ին իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով այն նամակագրությունը, որն Էլեկտրոնային փոստով կատարվել Է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի եւ պաշտպանության նախարարության միջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության պրոֆիլային բաժինն աշխատում Է, որպեսզի Իրաքին չտրամադրվի ռազմական օգնության ամբողջ 250 միլիոն դոլարը, որին Կոնգրեսը հավանություն Է տվել ընթացիկ ֆինանսական տարվա համար (սկսվել Է 2019 թվականի հոկտեմբերի 1-ից): Ըստ որում Պետդեպարտամենտը պլանավորում Է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունից պարզել, թե հնարավոր Է արդյոք հետ կանչել նույն նպատակների համար 2021 ֆինանսական տարում եւս 100 միլիոն դոլարի տրամադրման պահանջը՝ «նկատի առնելով ներկայիս իրադրությունն» Իրաքում:
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ի վարչակազմն առայժմ վերջնական որոշում չի ընդունել սույն հարցի վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am