Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

ԱՄՆ-ն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակը

 ԱՄՆ-ն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել հյուսիսկորեական Namgang Trading Corporation և չինական Beijing Sukbakso ընկերությունների դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է նախարարության տարածած հայտարարությունում:

ԱՄՆ-ի` Հյուսիսային Կորեայի սև ցուցակում ընկերությունները հայտնվել են այն պատճառով, որ, ըստ Վաշինգտոնի, դրանք զբաղվում են արտերկիր ոչ օրինական աշխատուժ արտահանելով:

«Հյուսիսային Կորեայի կառավարությունը շարունակում է հյուսիսկորեական աշխատուժի ոչ օրինական արտահանումը` արտերկրում եկամուտ ստանալու ակնկալիքով, խախտելով ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները»,- նշված է ֆինանսների նախարարության հայտարարությունում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների սև ցուցակում հայտնվելը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նշանակում է ԱՄՆ-ում իրենց ակտիվների սառեցում և արգելք` ԱՄՆ քաղաքացիների և ընկերությունների համար այդ անձանց հետ բիզնես համագործակցություն սկսելու վրա:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ