Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԱՄՆ-ի ֆիննախը նախազգուշացրել Է Boeing-ի պատճառով տնտեսության աճի դանդաղման մասին

ԱՄՆ-ի ֆիննախը նախազգուշացրել Է Boeing-ի պատճառով տնտեսության աճի դանդաղման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Fox News-ի հետ զրուցելիս հայտարարել Է, թե Boeing ամերիկյան ընկերության խնդիրները, որը երկու ավիաաղետից հետո հարկադրված Էր կասեցնել Boeing-737 MAX հանրանավերի արտադրությունը, կարող են դանդաղեցնել ՀՆԱ-ի աճի տեմպերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կասկածներ չկան այն բանի առնչությամբ, որ Boeing-ի հետ կապված իրադրությունը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի դանդաղման: Այն խոշորագույն արտահանողներից մեկն Է»,-ասել Է Սթիվեն Մնուչինը:

Նրա խոսքով՝ չնայած դրան, ԱՄՆ-ը տնտեսության կայուն աճ Է ակնկալում: «Այս տարի մենք սպասում ենք 2,5 տոկոսից մինչեւ 3 տոկոս աճ, սակայն, ինչպես ես արդեն ասել եմ, հաշվի առնելով Boeing-ի ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, այն կկազմի 2,5 տոկոս»,-հայտարարել Է Մնուչինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am