Տնտեսություն

«Ryanair»-ի առաջին չվերթի իրականացումը կարող է լինել ուշացումներով

1 րոպեի ընթերցում

«Ryanair»-ի առաջին չվերթի իրականացումը կարող է լինել ուշացումներով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության առաջին չվերթը Հայաստան հունվարի 14-ին ամենայն հավանականությամբ կկայանա, սակայն կարող են լինել ուշացումներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում այս մասին նշեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Խնդիրը Ryanair-ի հետ կապ չունի: Իտալիայում կարգավարները գործադուլ են անելու: Ես կապ եմ հաստատել ավիաընկերության ղեկավարության հետ: Սկզբում Հայաստանը ներառված է եղել չեղարկվող չվերթների ցանկում, սակայն հետո հանվել է: Երբ կոնկրետ տվյալներ լինեն, մենք անպայման կհաղորդենք: Խորհուրդ ենք տալիս հետևել կոմիտեի կայքին»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից: Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում