NordWind-ի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ Է ստացել Անթալիայում արտակարգ վայրԷջք կատարելիս
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Nordwind Airlines ընկերության մարդատար ինքնաթիռը, որը թռչում Էր Մոսկվայից, հունվարի 10-ին կոշտ վայրԷջք Է կատարել Անթալիայում: Այդ մասին հայտնել Է թուրքական Airporthaber պորտալը, որը հետեւում Է քաղաքացական ավիացիայի ոլորտի իրադարձություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պորտալի տվյալներով՝ A321-200 ինքնաթիռի օդաչուներն արտակարգ վայրԷջք են խնդրել Անթալիայում օդանավի ծխոտման պատճառով: ՎայրԷջքի ժամանակ ինքնաթիռի շասսիներից մեկը հարվածից դեֆորմացրել Է ֆյուզելաժը: Պորտալը հրապարակել Է վնասված մասի լուսանկարը, որտեղ երեւում են դեֆորմացիան եւ օդանավի վնասված երեսվածքը:
Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Bu sabah Moskova'dan Antalya'ya inen Rus havayolu Nordwind'e ait Airbus A321-200 tipi VQ-BRS kuyruk tescilli yolcu uçağı büyük tehlike atlattı. Uçağın inişte duman uyarısı yaptığı ve acil iniş istediği öğrenildi.
— AirportHaber (@AirportHaber) January 10, 2020
Haberin ayrıntıları için https://t.co/Apdenv843i pic.twitter.com/quHtALD37k
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում