Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Երևանում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին տեղեկատվություն տարածելու համար որևէ հիմք չկա. ՀՀ ԱԻՆ

Երևանում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին տեղեկատվություն տարածելու համար 
որևէ հիմք չկա. ՀՀ ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա Երևանում ուժեղ երկրաշարժ սպասվելու մասին տեղեկատվություն տարածելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի:

Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հունվարի 9-ի երեկոյան խուճապ էր տարածվել Երեւանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում։ Շենքի երկրորդ հարկի մի հատվածում ցնցումներ են գրանցվել, այցելուները տարհանվել են։ ԱԻՆ-ից հայտնում են, որ պատճառը երկրաշարժը չի եղել: 

ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետ Տիգրան Գիդաչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անմիջապես ճշտվել է՝ ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես՝ տարածաշրջանում, երկրաշարժի ու դրա նման երևույթներ չեն եղել։ «Սակայն ցնցումները բավականին երկար ժամանակ չէին դադարում։ Անվտանգությունից ելնելով, աշխատակիցներին և ժողովրդին շենքից տարհանեցին։ Ներկա պահին մեր սեյսմիկ ծառայության աշխատակիցները տեղադրում են չափող սարքեր, որ ճշտեն։ Այս պահի դրությամբ այլևս ցնցումներ չկան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Տիգրան Գիդաչյանը՝ ավելացնելով, որ ցնցումը հնարավոր է՝ զգացվել է շրջակայքում որևէ շինարարության ծանր ինժեներական տեխնիկայի աշխատանքի հետևանքով։

Այնուամենայնիվ, շենքում իրականացվում է գործիքային ստուգում՝ համոզվելու համար, որ կոնստրուկցիաների հետ կապված վտանգ չկա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am