Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նորմերին չհամապատասխանող բոլոր օբյեկտների գործունեությունը պետք է արգելել. վարչապետ

Նորմերին չհամապատասխանող բոլոր օբյեկտների գործունեությունը պետք է արգելել. 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանում տարբեր օբյեկտներում սանհանգույցների խնդրին: «Երբեմն տեսնում ես, որ որևէ տեղ բացված է 5-աստղանի ռեստորան, աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, քեզ թվում է՝ աղետյալ մի շրջանում ես գտնվում: Չի կարելի 500 հազար դոլարանոց շինություն կառուցել և ենթադրենք ալարել 50 հազար ավել ծախսել պատշաճ սանհանգույց ունենալու համար: Սա նաև քաղաքաշինական նորմերի հարց է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա քաղաքակրթական կարևորագույն խնդիր է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ ստուգումներ են իրականացրել գազալցակայաններում և դրանց մոտ 80 տոկոսն արդեն ունի սանհանգույց: Նախարարն առաջարկեց նախատեսել նաև գործունեության արգելք, որպեսզի գազալցակայանների տերերը հասկանան հարցի լրջությունը:

«Եկել է պահը, երբ պետք է պարտադրանքի լեզվով խոսենք»,- իր հերթին ընդգծեց վարչապետը: Ըստ նրա՝ նորմերին չհամապատասխանող բոլոր օբյեկտների գործունեությունը պետք է արգելել, մինչեւ այդ խնդիրը կլուծեն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am