Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Խորհրդարանն այս տարի ընդունել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված 37 օրինագիծ

Խորհրդարանն այս տարի ընդունել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված 
37 օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ յոթերորդ գումարման խորհրդարանը երրորդ նստաշրջանում ընդունել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված 37 օրենքի նախագիծ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ամփոփելով վերջին 6 ամսվա իրենց գործունեության արդյունքները:

«Օրենքի նախագծերը, որոնք հեղինակվել, համահեղինակվել, առաջին և երկրորդ ընթերցումն անցել են կամ անցել են միայն առաջին ընթերցումը կամ դեռևս առաջին ընթերցում չեն անցել, բայց գտնվում են ԱԺ-ի օրակարգում, 103-ն են: Ընդհանուր առմամբ, ամբողջությամբ ընդունվել է խմբակցության 37 օրինագիծ»,-ասաց Մակունցն ու հավելեց՝ մոտ 250 օրենքի նախագիծ ներկայացվել է կառավարության կողմից:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ունեցել են 420-ից ավելի ելույթներ: Մակունցն առանձնացրեց նաև իրենց կողմից հեղինակված ու ընդունված մի քանի օրենքի նախագծեր: Նա կարևոր համարեց ամսական նվազագույն աշխատավարձին առնչվող օրենքի նախագծի ընդունումը, որով նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձավ 68 հազար դրամ, կառավարության կողմից ներկայացված քրեական ենթամշակույթին առնչվող օրենքի նախագիծը, 56 մլրդ դրամ ԱԱՀ դեբետային մնացորդների վերադարձին առնչվող նախագիծը, Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառող օրենքի նախագիծը: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերից նա նշեց նաև թանկարժեք անշարժ գույքի հարկի բարձրացման օրենքի նախագիծը և մի քանի այլ նախագծեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am