Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռուսաստանցիները նշել են տարվա քաղաքական գործչին

Ռուսաստանցիները նշել են տարվա քաղաքական գործչին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների գրեթե կեսը նախագահ ՎլադիմիրՊուտինին Է համարել տարվա քաղաքական գործիչ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, վկայում են հարցման արդյունքները, որը կատարել Է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պետության ղեկավարի օգտին քվեարկել Է հարցման մասնակիցների 46 տոկոսը: Այնուհետեւ մեծ տարբերությամբ գալիս Է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը (15 տոկոս), նրան հաջորդում են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն (10 տոկոս), Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (7 տոկոս) եւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը (6 տոկոս):

Հետազոտության մասնակիցներին նաեւ հարցրել են, թե իրենք քաղաքական գործիչներից ում կհրավիրեին իրնեց մոտ ամանորյա սեղանի: Ռուսաստանցիների գրեթե կեսը (47 տոկոս) պատասխանել Է, որ քաղաքական գործիչներից ոչ մեկին չԷր հրավիրի:

Պուտինին տոնակատարությանը կցանկանար հրավիրել հարցվածների 22 տոկոսը, Ժիրինովսկուն՝ 12 տոկոսը, Մեդվեդեւին՝ 4 տոկոսը: Հարցումը կատարվել Է 2019 թվականի նոյեմբեր - դեկտեմբերին 18-ից բարձր տարիքի 1,6 հազար ռուսաստանցիների շրջանում՝ հեռախոսային հարցազրույցի մեթոդով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am