Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր

Արտակ Բեգլարյանը չհայտարարված այց է կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 24-ին չհայտարարված այց է կատարել հոգեթմրաբանական դիսպանսեր՝ դիտարկելու այնտեղ պահվող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Պաշտպանը ծանոթացել է հաստատության պայմաններին, հոգեկան խանգարումներով տառապող անձանց բուժման ու խնամքի առանձնահատկություններին և նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ պայմանների: Նա հատուկ ուշադրություն է դարձրել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց հանդեպ վերաբերմունքին, նրանց ընդունելու և պահելու ռեժիմներին ու ընթացակարգերին, արտաքին աշխարհի հետ հաղորդակցության իրավունքի և մի շարք այլ իրավունքների իրացման հարցերին:

Ա. Բեգլարյանն ընդգծել է, որ հաշվի առնելով հոգեկան խանգարումներ ունեցող անձանց  կողմից իրենց սեփական իրավունքների պաշտպանությունն ապահովելու անհնարինությունը՝ խիստ կարևոր է, որ նրանց հիմնախնդիրները լինեն պետության և հասարակության հատուկ հոգածության ներքո: Պաշտպանը մտահոգություն է հայտնել առկա ոչ բարվոք շենքային պայմանների առթիվ՝ շեշտադրելով, որ դրանք հաստատությունում պահվող անձանց իրավունքների խախտման տեսանելի պատճառներից են: Ուստի, նա կարևորել է, որ Կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետներում զբաղվի հոգեթմրաբանական դիսպանսերի շենքային պայմանների հիմնային բարելավման հարցով:

Պաշտպանը որոշ այլ խնդիրներ է արձանագրել շրջայցի և տնօրինության հետ քննարկման արդյունքում:

Պաշտպանը, վերհանված հիմնախնդիրների լուծման նպատակով, իր լիազորությունների շրջանակներում համապատասխան առաջարկներ է ներկայացնելու պետական լիազոր մարմիններին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am