Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս

2019-ին ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում երկխոսությունը բարձրացվեց նոր մակարդակի. փորձագետ

2019-ին ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում երկխոսությունը բարձրացվեց նոր մակարդակի. 
փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում նկատվեց ակտիվացում և տեղի ունեցան մի շարք կարևոր զարգացումներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման համոզմունք հայտնեց միջազգայնագետ Լիանա Հովհաննիսյանը՝ նշելով, որ աշխատանքների նոր ուղղություններ բացվեցին:

«Գործադիրի մակարդակով տարվա ընթացում տեղի են ունեցել բազմաթիվ երկկողմ հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Երբ ուսումնասիրում ենք հանդիպումների դինամիկան և համեմատում ենք նախորդ տարիների ընթացքի հետ, ակնհայտ է դառնում, որ այս տարվա ընթացքում հանդիպումների թե քանակի, ինչպես նաև պաշտոնյաների ներկայացվածության առումով ավելի բարձր են եղել: Դա փաստում է այն մասին, որ երկկողմ պատրաստակամություն է նկատվում հստակեցնելու և ընդլայնելու համագործակցության ոլորտները»,-ասաց Լիանա Հովհաննիսյանը:

Միջազգայնագետը կարևորեց այն, որ այս տարի երկխոսությունը բարձրացվեց նոր մակարդակի: Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսեցին ռազմավարական երկխոսություն: Այն թույլ է տալիս կողմերին հստակեցնել համագործակցության ոլորտները և այդ ուղղությամբ իրականացնել թիրախավորված աշխատանք: Հստակեցված ոլորտները ինչպես առևտրատնտեսական ուղղվածություն ունեն, այնպես էլ էներգետիկ, ինովացիոն: Կարևոր է այն, որ այս տարի սկիզբ դրվեց ռազմավարական երկխոսության ձևաչափին: Անդրանիկ նիստին նշվեց, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն արդեն սկսել է երկու տարվա ծրագիր: Դրանից բացի, ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ, որ 2019 թվականին ԱՄՆ ֆինանսավորումը աճել է 40 տոկոսով:

Տարվա ընթացքում հաջորդ կարևոր իրադարձությունը ՀՀ վարչապետի այցն էր ԱՄՆ: Լիանա Հովհաննիսյանի խոսքով, թեև այն տեղի ունեցավ ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակում, սակայն այդ ժամանակ կայացան մի շարք կարևոր հանդիպումներ, որոնք կարող են խթան հանդիսանալ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար: Միջազգայնագետն առանձնացրեց գործարարների հետ ունեցած հանդիպումը, ինչը հնարավորություն տվեց առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալ տեղի ունեցող բարեփոխումների մասին:  Կարևոր էր նաև վարչապետի այցը Սիլիկոնային հովիտ, որի ընթացքում գրանցվեց էական արդյունք: Դրափեր համալսարանի հետ ստորագրվեց համագործակցության հուշադիր: Այս համալսարանը Սիլիկոնային հովտի ձեռնարկատիրական կաևոր նախաձեռնություններից մեկն է և այնտեղ ներգրավված են աշխարհի ինովացիոն ոլորտի լավագույն մասնագետներ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ