ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է ԵԽԽՎ

Armenpress 12:47, 24 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ստրասբուրգում ժամանել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ): Նրան դիմավորել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետին:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ Նախագահը մասնակցում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

Ակնկալվում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

//


Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am