Հաղարծին գյուղում 71-ամյա տղամարդը դանակահարել է համագյուղացուն
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Հաղարծին գյուղից բաժին են հրավիրել 1979թ. ծնված Վարդան Պ.-ին: Պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի «Քսնաջուր» կոչվող վայրում գտնվող, Վարդան Պ.-ին պատկանող անասնագոմում 1944թ. ծնված Իսրայել Գ.-ն ծագած վիճաբանության ընթացքում ձեռքով հարվածել է Վարդան Պ.-ի դեմքին, այնուհետև ձեռքի դանակով մեկ անգամ հարվածել գլխին և պատճառել վնասվածքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Վարդան Պ.-ին տրվել է դատբժշկի ուղեգիր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Հաղարծին գյուղից բաժին է հրավիրվել Վարդան Պ.-ի կինը` 1981թ. ծնված Անահիտ Բ.-ն: Պարզվել է, որ նույն վիճաբանության ընթացքում Իսրայել Գ.-ն ձեռքով հարվածել է նաև Անահիտ Բ.-ի դեմքին և պատճառել ֆիզիկական ցավ: Անահիտ Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Իսրայել Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
- Ոստիկանները հայտնաբերել են «Հայանտառ»-ին մեծ վնասներ պատճառած անձին
Կատարվում է քննություն: - Բանկային կեղծ քարտերով հափշտակություններ իրականացրած Ռումինիայի
քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ
2009 թվականին նրանց նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: - Ամուսինը տնից 2 բարձրախոս և բջջային հեռախոս է գողացել
Կատարվում է քննություն: - Ոստիկանները 5 տարի հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի
սահմանային անցակետում
Բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Տիգրան Պ.-ն: - Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպած անձը կալանավորվել է
Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան սպանվել է 2006 թվականին հունիսի 22-ին: