Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Բանկային կեղծ քարտերով հափշտակություններ իրականացրած Ռումինիայի քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ

Բանկային կեղծ քարտերով հափշտակություններ իրականացրած Ռումինիայի 
քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներից կազմված խումբը, մայիսի 14-ին Մադրիդ-Մոսկվա-Երևան չվերթով Երևան տեղափոխեց 2009 թվականին ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից հետախուզվող Մարիոս Լյուպուին։ Նրա հայտնաբերման մասին Մադրիդից հաղորդումը ստացվել էր անցած տարվա սեպտեմբերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Ռումինիայի քաղաքացի Մարիոս Լյուպուն 2008 թվականին Ռումինիայի քաղաքացիների հետ կազմակերպել էր կայուն հանցավոր խումբ։ 2009 թվականի օգոստոսին խումբը ժամանել էր Հայաստան և բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներով իրականացրել հափշտակություններ։ Հանցագործությունը բացահայտվել էր, բայց մեղադրյալներին հաջողվել էր լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։

2009 թվականին նրանց նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում:  2009 թվականի ապրիլին հանցավոր խմբի անդամ Ադի Բլագան հայտնաբերվել էր Շտուտգարտի օդանավակայանում և ձերբակալվել. 2011 թվականի հունվարին նա տեղափոխվել էր Հայաստան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am