Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ոստիկանները հայտնաբերել են «Հայանտառ»-ին մեծ վնասներ պատճառած անձին

Ոստիկանները հայտնաբերել են «Հայանտառ»-ին մեծ վնասներ պատճառած անձին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարություն «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի անտառապետության տարածքից 975 մետր երկարության փշալարը վնասել և գողացել են 312 մետր խողովակաշար, որի վրա եղել է 13 փական և 2 մետրանոց 325 երկաթե հենասյուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հունիսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները. գողությունը կատարելու կասկածանքով, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 1963թ. ծնված Թադևոս Շ.-ին, որը ներկայացվել է քննչական բաժին: Կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am