Արգենտինայի Սենատը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարություն է ընդունել

Armenpress 10:19, 16 Ապրիլ, 2015

 ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հայտարարություն, որտեղ վերահաստատվում է Արգենտինայի տեսակետն ու դիրքորոշումը 20-րդ տարի առաջին ցեղասպանության կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, հայտարարությունում շեշտվում է, որ ապրիլի 24-ն Արգենտինայում կշարունակվի ճանաչվել  որպես ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության օր եւ կհարգվի 1,5 միլիոն հայ նահատակների հիշատակը: ‹‹Հայկական հարցը դեռ այրող եւ արնահոսող վերք է: Ու թեպետ արդի քաղաքակրթությանն ու տարբեր երկրների կողմից ճանաչման հայտարարություններին, հայկական հարցը մարդկության չլուծված հարցերից մեկն է››,- ասված է հայտարարության մեջ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am