Վլադիմիր Գասպարյանը գործնական պարապմունք է անցկացրել
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հունվարի 30-ին անցկացրել է գործնական պարապմունքների 2015 թվականի պլանով նախատեսված առաջին հանդիպումը տարածքային բաժինների պետերի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անդրադառնալով նման պարապմունքների միջոցով ստորաբաժանումների ղեկավարի մասնագիտական պատրաստականությունը կատարելագործելու մարտավարությանն ու նպատակին՝ ոստիկանության պետը կարևորել է մասնագիտական պարապմունքների պատշաճ անցկացումը տեղերում:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ ոստիկանության բաժինների այն պետերը, որոնք տեսական պատրաստվածությունը լրջորեն ու պատշաճ չեն դիտարկում իրենց ծառայողական պարտականությունները լիարժեք կատարելու համատեքստում, ստուգարքային հանձնաժողովի բացասական գնահատման դեպքում կարժանանան ոստիկանության ղեկավարության ամենախիստ վերաբերմունքին, ընդհուպ մինչեւ համապատասխան տույժեր ու ազատում զբաղեցրած պաշտոնից:
Այնուհետեւ ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանը եւ իրավաբանական վարչության պետ Մերուժան Հակոբյանը ներկայացրել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի շրջանակներում ոստիկանության ծառայողի գործողությունների կարգն ու առանձնահատկությունները:
Գործնական պարապմունքի թեմայի քննարկման արդյունքում տրվել են համապատասխան մեկնաբանություններ ու հանձնարարականներ:
- Ոստիկանները հայտնաբերել են «Հայանտառ»-ին մեծ վնասներ պատճառած անձին
Կատարվում է քննություն: - Բանկային կեղծ քարտերով հափշտակություններ իրականացրած Ռումինիայի
քաղաքացիները տեղափոխվել են ՀՀ
2009 թվականին նրանց նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: - Հաղարծին գյուղում 71-ամյա տղամարդը դանակահարել է համագյուղացուն
Ձեռնարկվում են միջոցառումներ Իսրայել Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: - Ամուսինը տնից 2 բարձրախոս և բջջային հեռախոս է գողացել
Կատարվում է քննություն: - Ոստիկանները 5 տարի հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի
սահմանային անցակետում
Բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Տիգրան Պ.-ն: