Տավուշի և Վայոց Ձորի վեցական համայնքներում կվերակառուցվեն ոռոգման ցանցեր

Armenpress 19:00, 30 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը թույլատրել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի՝ Արժեշղթայի զարգացման ենթակառուցվածքներ ենթաբաղադրիչի շրջանակներում ոռոգման ցանցերի վերակառուցման աշխատանքների իրականացումը Տավուշի և Վայոց Ձորի վեցական համայնքներում:

Հավանություն է  տրվել ծրագրի շրջանակում տնտեսված մոտ 1 միլիարդ 478 մլն դրամով շինարարական աշխատանքների ցանկում լրացուցիչ օբյեկտներ ներառելուն,  ջրամատակարարման և ոռոգման համակարգերի վերակառուցման նախագծման  շինարարություն իրականացնելուն: Շինաշխատանքները կիրականացվեն Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի, Շիրակի, Արագածոտնի մարզերի համայնքներում:

Նիստի ընթացքում խորհուրդը քննարկել է նաև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում նախորդ տարի իրականացված և 2015 թվականին նախատեսվող աշխատանքներին առնչվող այլ հարցեր: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am