Ոստիկանության պետական պահպանության ԳՎ-ն ընդլայնում է մատուցվող ծառայությունների շրջանակը

Armenpress 19:14, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում 2015-ին կստեղծվի համընդհանուր մոնիթորինգի կենտրոն, որը կբարձրացնի ծառայությունների որակը և կկրճատի հատուկ նշանակության խմբերի ժամանումը: Բնակարանների և մեքենաների պահպանության համար կիրառվելու են տագնապային կոճակներ, որոնց համար արդեն հազար քաղաքացի պատվեր է ձևակերպել: «Արմենպրես» -ի փոխանցմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական պահպանության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Մինասյանը` ներկայացնելով 2014 թվականին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից իրականացված աշխատանքները:

ՊՊԳՎ-ի կողմից պահպանվում են իշխանության, պետական կառավարման, վարկային, ֆինանսավարկային համակարգի, հիդրոտեխնիկական և ջրամատակարարման կառույցների, էներգահամակարգի, հեռուստառադիոհաղորդակցության, պատմամշակութային, ընդերքաարդյունաբերության ձեռնարկություններ և գերատեսչություններ` ընդհանուր առմամբ, 3946 օբյեկտ:

«Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ կտրուկ բարձրացել է ոստիկանության պահպանության ծառայության պահանջարկը, որի արդյունքում գրանցվել է պայամանագրերի, ինչպես նաև պայմանագրային գումարների աճ` մոտ 31.5 մլն դրամով»,- ասաց գնդապետը: Մինասյանի կարծիքով` այդ աճը պայմանավորված է ծառայության որակի բարձրացմամբ: 

Վարչության կազմում գործում է անձի անվտանգության և գույքի պահպանության բաժինը, որն իրականացնում է 77 օբյեկտի պահպանություն, որն իննով ավելի է նախորդ տարվա համեմատ: Պատվիրատուի ցանկությամբ` թիկնապահական ծառայությունը կարող է մատուցվել քաղաքացիակական հագուստով կամ ոստիկականական հագուստով, ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ ՀՀ-ից դուրս:

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից մատուցվող բոլոր ծառայություններն ամրագրված են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, որոնց համար սահմանվել են հատուկ սակագներ: Օրինակ` կայուն պահակետում մեկ ոստիկանի կատարած ծառայությունն  արժի 166 630 դրամ: Բնակարանների պահպանությունը մինչև 120 մետր քառակուսի տարածքի համար կազմում է 5-1500 դրամ ամսական, մինչև 500 մետր քառակուսի մակերես ունեցող առանձնատների պահպանության գինը նվազագույնը ում է 50 000 դրամ է:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am