Հայաստանը 75 մլն դոլարին համարժեք բյուջետային վարկ կստանա
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը: Այդ նպատակով նոյեմբերի 19-ին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Զարգացման քաղաքականության երկրորդ վարկ» վարկային համաձայնագիրը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարկը տրվում է արտոնյալ պայմաններով` 25 տարի մարման ժամկետով, որից 14.5-ը` արտոնյալ, և լողացող տոկոսադրույքով (6-ամսյա ԱՄՆ դոլարի LIBOR + փոփոխական մարժա (0.5 %)):
Նման բյուջետային վարկերը հնարավորություն են տալիս ֆինանսավորելու բյուջեով նախանշված կարևորագույն ծախսերը, մեղմելու դեֆիցիտը և ապահովելու կայուն զարգացում: Վարկն ստանալու համար հայկական կողմը կատարել է Համաշխարհային բանկի նախանշած բոլոր թիրախները` գործարար միջավայրի բարելավման` տեսչական բարեփոխումների, օդային փոխադրումների և մաքսային բարեփոխումների ոլորտներում: Նախապայմանները վերաբերել են նաև վարկային հասանելիության մակարդակի, պետական կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, մասնավորապես` քաղաքացիական ծառայության բարեփոխմանն ու էլեկտրոնային կառավարմանը, ինչպես նաև ֆիսկալ տարածության բարելավմանը և բնական ռեսուրսների կառավարմանը, այդ թվում` հարկային եկամուտների հավաքագրմանը, հանրային ենթակառուցվածքների կայունացմանը, հանքային ոլորտում բնապահպանական կայունության ավելացմանն ու սոցիալական աջակցության ընդլայնմանը:
- Չեխիայի ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկը կայցելի Հայաստան
Էդվարդ Նալբանդյանն ու Լյուբոմիր Զաորալեկը ներկա կգտնվեն Երևանում Չեխիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը: - Սևանի իշխանի վերամշակման գործարանում կստեծվի 150 աշխատատեղ
Կառավարությունը հետաձգեց «Սևանի իշխան» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: - Ապրիլի 23-ի աշխատանքային օրը կտեղափոխի ապրիլի 18-ը` շաբաթ օր
Համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի ՀՀ կառավարության ապրիլի 11-ի արտահերթ նիստում: - Կանադացի գործարարները հետաքրքրված են ՀՀ-ում ներդրումների անելու
գործում
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայից ժամանած գործարարների պատվիրակությանը: - Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ջրային տնտեսության արդյունավետ
կառավարմանը վերաբերող հարցեր
Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման ջրի առավել պահանջարկ ունեցող մարզերի, այդ թվում Արմավիրի մարզում նախատեսվող անհրաժեշտ միջոցառումներին: