Հայաստանը գնահատում է ԼՂ հարցում Հունաստանի հավասարակշիռ դիրքորոշումը. Սերժ Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին պետական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում: ՀՀ Նախագահը հանդիպմանը Հունաստանի իր գործընկերոջը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները: «Մենք բարձր ենք գնահատում Հունաստանի հավասարակշիռ եւ կառուցողական դիրքորոշումն այս հարցում: Հունաստանի պաշտոնական դիրքոշումն է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ Մինսկի խմբի առաջարկած լուծումների տարբերակին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀ Նախագահը:
Իր հերթին Հունաստանի նախագահը Հայաստանի իր գործընկերոջը ներկայացրել է Կիպրական խնդրի շուրջ վերջին զարգացումներն ու նշել, որ բանակցություններն այդ հարցում ճգնաժամային փուլում են: «Մենք պայքարում ենք թուրքական բռնատիրությանը վերջ դնելու ուղղությամբ, սակայն թուրքական ղեկավարության վերջին հայտարարությունները հուսադրող չեն»,-ասաց Պապուլիասը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկու հանդիպում է տեղի ունեցել: Առաջինն օգոստոսի 10-ին Սոչիում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, երկրորդը` սեպտեմբերի 4-ին Ուելսում` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ: Նախատեսվում է երրորդ հանդիպումը հոկտեմբերի վերջին երրորդ համանախագահող երկրի` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջորդությամբ Փարիզում:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը
- Փաշինյանը Հայաստանի պետական շահն է համարում տնտեսական զարգացումը
- Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR
հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
- ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է ՀՀ վարչապետի տիկնոջը և «Կին քաղաքական
առաջնորդներ» համաշխարհային ցանցի նախագահին
- Հիմա ճգնաժամը թակում է մեր դուռը, և մենք պետք է արձագանքենք դրան. Ռուբեն
Վարդանյան
- Ռոզա Լինը ելույթ կունենա Էդ Շիրանի համերգային շրջագայության ընթացքում