Պատգամավորները ողջունեցին Հունաստանի խորհրդարանի որոշումը

Armenpress 12:24, 10 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նիստի մեկնարկին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ: «Ողջունում ենք և մեր երախտիքն ենք հայտնում Հունաստանի խորհրդարանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

ԱԺ նախագահի շնորհակալական խոսքն ուղեկցվեց պատգամավորների ծափողջույններով:

Այնուհետև ելույթ ունեցավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, ով հիշեցրեց, որ «Ժառանգություն» խմբակցությունը Պոնտոսի հույների ցեղասպանությունը ճանաչելու մասին օրենքի նախագծի էր ներկայացրել ՝ կոչ անելով կրկին անդրադառնալ այս հարցին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am