Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բուրկինա Ֆասոյից Ալժիր ուղևորվող «Էյր Ալջերիա» ավիաընկերության ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ շուրջ հինգ տասնյակ ֆրանսիացիներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում ասված է. «Այս ծանր պահին կիսելով Ձեր, զոհվածների հարազատների և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի վիշտն ու ցավը՝ անկեղծ վշտակցություն և զորակցություն ենք հայտնում, մաղթում համբերություն ու ոգու արիություն»:
- Իրանի հանգուցյալ նախագահը զգայուն էր Հայաստանի սահմանային խնդիրների
նկատմամբ, և պետք է շարունակենք հաշվի առնել դա․ Ալի Խամենեի
- ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի
հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
- Փաշինյանը Հայաստանի պետական շահն է համարում տնտեսական զարգացումը
- Ֆրանսիայի Սենատում առաջարկել են ուսումնասիրել Հայաստանին CAESAR
հրետանային համակարգեր մատակարարելու հնարավորությունը
- ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է ՀՀ վարչապետի տիկնոջը և «Կին քաղաքական
առաջնորդներ» համաշխարհային ցանցի նախագահին