ԱՄՆ Ինտերպոլի կողմից հետախուզվողը ոստիկանության Երևանի վարչությունում է

Armenpress 16:19, 19 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ապրիլի 18-ին, ժամը 15.35-ին, ներկայացել է ԱՄՆ Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 2012թ. օգոստոսի 21-ից ԱՄՆ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի 1349, 1956 հոդվածների (առողջապահական ոլորտում խարդախություն, դավադրություն, փողերի լվացում կատարելը) մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1983թ. ծնված Անուշ Ս.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և ՀՀ գլխավոր դատախազին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am