Հայաստանի լեռնադահուկորդը չի կարողացել հատել վերջնագիծը առաջին փորձում

Armenpress 15:02, 15 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ,15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լեռնադահուկորդ Մհեր Ավանեսյանը չի կարողացել հատել վերջնագիծը Սոչիում ընթացող ձմեռային պարալիմպիկ խաղերի՝ հաշմանդամ մարզիկների օլիմպիադայի լեռնադահուկային սպորտի հսկա-ոլորավայրԷջք կանգնած վիճակում մրցաձեւի առաջին փորձում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մրցաշարում հաղթել Է ֆրանսիացի Վենսան Գոտիե-Մանուելը: Մրցաշարին մասնակցած շուրջ 15 մարզիկներ չեն կարողացել հատել վերջնագիծը, եւս մեկը որակազրկվել Է:

Սկսվել Է լեռնադահուկային սպորտի հսկա ոլորավայրԷջք կանգնած վիճակում մրցաձեւի երկրորդ փորձի մրցաշարը:

Պարալիմպիկ խաղերը կավարտվեն մարտի 16-ին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am