Սոչի 2014. Հայ մարզիկները Սոչիի օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու դեպքում կստանան 30 հազար ԱՄՆ դոլարին համապատասխան դրամ

Armenpress 16:26, 8 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերում լավագույն եռյակում ընդգրկվելու դեպքում հայ մարզիկները կստանան, համապատասխանաբար, 30, 20 և 10 հազար ԱՄՆ դոլար:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերում առաջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում հայ օլիմպիականները կարժանան 30 հազարական ԱՄՆ դոլարի: Իսկ արծաթե կամ բրոնզե մեդալ նվաճելու դեպքում մարզիկները կստանան, համապատասխանաբար 20 և 10 հազար ԱՄՆ դոլարին համապատասխան դրամ:

Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնում են դահուկորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանն ու լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am