Սնոուբորդիստները բացել են Սոչիի օլիմպիական խաղերի մարզական ծրագիրը

Armenpress 20:45, 6 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սնոուբորդիստները փետրվարի 6-ին բացել են 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մրցումային ծրագիրը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով gazeta.ru կայքը, Սոչիի օլիմպիական մրցումները  բացել Է բրիտանացի սնուբորդիստ Բիլ Մորգանը` սնոուբորդի սլոուփսթայլ մրցաձեւում:

Փետրվարի 7-ին Սոչիիի «Ֆիշտ» մարզադաշտում տեղի կունենա օլիմպիական խաղերի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը:

Սոչիի օլիմպիադային կմասնակցեն 40-ից ավելի երկրների 3 հազար մարզիկներ, այդ թվում՝ 4-ը Հայաստանից: Սպասվում Է 70 երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը:

Մրցումները կավարտվեն փետրվարի 23-ին:

Մարտի 7-16-ը Սոչիում կանցկացվեն Պարալիմպիկ՝ հաշմանդամ մարզիկների օլիմպիական խաղերը, որին կմասնակցի նաեւ հայաստանցի 1 մարզիկ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am